Université de Montréal-ի հայ ուսանողների ասոցիացիան անհանգստացած է Արայիկ Հարությունյանի գործադրած նոր վարդապետությամբ

Université de Montréal-ի հայ ուսանողների ասոցիացիան երկլեզվյա հայտարարություն է տարածել, իր մտահոգությունը և անհանգստությունն արտահայտելով ԿԳՄՍՆ-ի նոր քաղաքականության, բուհերում հայագիտական առարկաների հայեցողական դարձնելու առթիվ։ Ստորև  ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ․

«Արդեն մի քանի օր է՝  հայ ուսանողական երիտասարդությունը մտահոգություն է հայտնում կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի ներկայացրած նոր քաղաքականության և նոր վարդապետության հետևանքների վերաբերյալ:

Նախարարությունը որոշել է, որ բուհերում հայոց լեզու, հայ գրականություն, հայոց պատմություն առարկաների դասավանդումը այլևս պարտադիր չեն լինելու։ Հայ գրականությունն ու հայոց պատմությունը երկրորդական առարկա դարձնելով՝ մենք կարծում ենք, որ դա ոչ այլ ինչ է նշանակում, եթե ոչ սերունդներին զրկել ազգային, պետական, հայրենասիրական գիտակցությունից ու մտածողությունից, հետևաբար և պրոֆեսիոնալ քաղաքական, պետական, ազգային գործիչներ, դիվանագետներ ունենալու իրավունքից:

Որն է այս որոշման նպատակն ու իմաստը: Գուցե այն, որ չեն ուզում մեր սերունդները ունենան ազգային գիտակցություն, չճանաչեն մեր ազգի մեծերին, չանիծեն մեր ազգի անխոհեմ ու տհաս առաջնորդներին և մեր սերնդի հիշողությունից ջնջեն հզոր ու հսկա հայկական պետականության գոյությունն ու պատմությունը:

Այս    փոփոխությունները անհանգստացնում  են ոչ միայն հայաստանյան   համալսարանական դասի և ոլորտի մասնագետներին, այլև հայ սփյուռքի  հայ ուսանողներին.

***

Université de Montréal- ի հայ ուսանողների ասոցիացիան (AÉAUM) անհանգստացած է Պարոն Արայիկ Հարությունյանի գործադրած այս նոր վարդապետությամբ։

Ուստի, պահանջում ենք՝

  • Հաշվի առնելով հայապահպանության գործում հայոց պատմության, լեզվի, գրականության, մշակույթի և հայ առաքելական կրոնի պաշտպանելու կարևորությունը,
  • Հավատալով, որ հայ ուսանողների հայոց պատմության և լեզվի ընդհանուր կրթությունը հիմնարար և անվերապահ հիմք է համալսարանական բնակչության բարձրագույն կրթության համար,
  • Ակնկալելով, որ նախարարությունը կհամագործակցի բոլոր ներգրավված կողմերի հետ, ներառյալ ասոցատիվ և քաղաքական շրջանակները։

Université de Montréal- ի հայ ուսանողների ասոցիացիան՝

  • Կոչ է անում նախարար Հարությունյանին չքաղաքականացնել հայ ուսանողների պահանջները և չբաժանել Հայրենիքն ու Սփյուռքը,
  • Կոչ է անում նախարարին պահպանել հայոց պատմության և հայ գրականության պարտադիր հանրակրթությունը  ուսումնական հաստատություններում, նամանավանդ , այս  ավելի ու ավելի համասեռված աշխարհում,
  • Շեշտում է սփյուռքի դպրոցների և հայկական համայնքների վերաբերյալ այս նոր վարդապետության հնարավոր սոցիալ-քաղաքական հետևանքները,
  • Առաջարկում է նախարարին վերանայել աշխարհում հաստատված բարձրագույն կրթության տարբեր մոդելները, ներառյալ Կանադա-Քվեբեկի համակարգը,
  • Նշում է, որ անհանգստացնող է  նախարարի քաղաքական անկայունությունը մշակութային բնագավառում նախագծերի ֆինանսավորման առումով, որը  սպառնում է հայկական ինքնությանը և մշակույթին։

Փոքր ժողովուրրդների լեզուների պահպանությունը մեր ժամանակների դժվարին պրոբլեմներից է և այն  նրա  զավակների ձեռքում է։

Պահպանենք  մեր միամորիկ, միածին մայրենի լեզուն, մեր ինքնությունն ու կրոնը։

Մենք, մեր ամբողջական զորակցությունն ենք հայտնում մեր հայրենիքի ուսանող եղբայրների եւ քոյրերի շարժման։ Մենք ձեր կողքին ենք։

AÉAUM- ի Գործադիր Մարմին
2019 թ. Նոյեմբերի 8

Communiqué de l’Association des étudiants arméniens de l’Université de Montréal

Sujet : Derniers développements concernant les réformes du Gouvernement de la République d’Arménie – Ministre de l’Éducation, de la Science, Culture et du Sport

Depuis maintenant quelques jours, la jeunesse étudiante arménienne manifeste leur inquiétude quant aux répercussions que pourrait avoir la nouvelle politique et la nouvelle doctrine déposées par le Ministre de l’Éducation, de la Science, Culture et du Sport, Arayik Harutyunyan.

Les dernières modifications apportées par le Ministère inquiètent non seulement la classe universitaire arménienne et les professionnels dans le domaine, mais également les étudiants arméniennes et arméniens dans la diaspora arménienne.

Le Ministère souhaite supprimer les cours obligatoires à l’éducation générale des étudiants universitaires de première année. Cela inclus les cours d’histoire arménienne et de la littérature arménienne. De plus, le Ministère a la volonté de jongler avec l’histoire de l’Église arménienne dans sa nouvelle politique sur l’Éducation nationale.

L’Association des étudiants arméniens de l’Université de Montréal (AÉAUM) est inquiète de cette nouvelle doctrine mise en place par M. Arayik Harutyunyan.

***

Considérant l’importance de défendre l’identité arménienne, donc de l’histoire, de la langue, de la littérature, de la culture et de la religion apostolique arménienne,

En croyant fondamentalement que l’éducation générale de l’histoire et de la langue arméniennes des étudiants arméniens consiste une base fondamentale et inconditionnelle pour l’éducation supérieure de la population universitaire,

En s’attendant du Ministère une coopération avec tous les partis impliqués, y compris des milieux associatifs et politiques,

L’AÉAUM,

  • Appelle au Ministre Harutyunyan de ne pas politiser les demandes des étudiants arméniens et de ne pas diviser la population arménienne entre la diaspora et les citoyens arméniens,
  • Souligne les possibles répercussions sociopolitiques de cette nouvelle doctrine sur les établissements scolaires et les communautés arméniennes de la diaspora,
  • Suggère au Ministre de revoir les différents modèles de l’éducation supérieure instaurés dans le monde notamment celui du système canado-québécois,
  • Note avec inquiétude le laxisme politique du Ministre quant aux projets de financement dans le milieu culturel qui menacent l’identité et la culture arméniennes,
  • Demande au Ministre de maintenir l’éducation générale obligatoire et de maintenir une doctrine qui, dans un monde de plus en plus homogénéisé, va défendre cet enseignement obligatoire de l’histoire arménienne et de la littérature arménienne au sein des institutions universitaires.

Nous exprimons notre support absolu au mouvement étudiant mené par nos confrères et consœurs en Arménie. Nous sommes avec vous.

Exécutif de l’AÉAUM

8 novembre 2019»