Սատանա կա՞ քաղաքում․ լրջագույն խնդիրները թողած՝ ի՞նչ են փնտրում երկրում (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանին հանձնարարել է՝ պարզել  որոշ շրջանակների ու սատանայի համագործակցության ձևերն ու ուղիները: Սա ամեևին կատակ չէ, այլ  իրականություն:

Իսկ հետո վարչապետը ֆեյսբուքյան իր էջում գրեց. «Իսկապես Ազգային անվտանգության ծառայությանը հանձնարարական եմ տվել պարզելու, նախ, որքանո՞վ են իրականությանը համապատասխանում Հայաստանում սատանայապաշտ կազմակերպությունների, խմբերի գոյության մասին պնդումները, եթե իսկապես նման կազմակերպություններ կամ խմբեր կան, ինչպե՞ս է արտահայտվում նրանց գործունեությունը եւ ինչքանով է այդ գործունեությունը վտանգավոր պետության, հանրության, այլոց կյանքի, առողջության, անվտանգության, իրավունքների համար եւ արդյո՞ք նման վտանգների պոտենցիալ պարունակում է»:

Ազգային անվտանգության հարցերի շուրջ «Մենք» հաղորդաշարի եթերում զրուցեցինք  Ազգային և հոգևոր արժեքների պաշտպանության ազգային ճակատի նախագահ Ալեքսանդր Ամարյանի հետ։

Մանրամասները՝ տեսանյութում։