Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում ինքնաթիռներ են բախվել

Այսօր առավոտյան  ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում ինքնաթիռներ են բախվել։ «ՌԻԱ Նովոստի»-ի տղեկացմամբ, քննչական մարմինները զբաղվում են միջադեպով։ «Շերեմետևո» օդանավակայանում Մինսկից ժամանած «Աերոֆլոտ» ավիաընկերության «Airbus A-320» ինքնաթիռը թևով հարվածել է մյուս ինքնաթիռին:

Այժմ օդանավակայանում աշխատում են քննիչները, միջոցառումներ են իրականացվում տեղի ունեցածի պատճառները պարզելու համար:

Նշենք, որ միջադեպի հետևանքով տուժածներ չկան, երկու ինքնաթիռն էլ թեթև վնասներ են ստացել: