Հեռացե՛ք իշխանությունից, եթե չեք կարող սրբորեն պահել Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը (տեսանյութ)

«Հայոց լեզու», «Հայ  գրականություն», «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը  դպրոցներում առավել բարձր մակարդակի հասցնելու, դրանք բուհերում մի նոր, ավելի բարձր որակով մատուցելու փոխարեն, իշխանությունը գնում է այդ առարկաների  պարտադիր դասաժամերը  առհասարակ ինստիտուտներից հանելու ճանապարհով:

Սա ծրագրված քաղաքականություն է՝ դաստիարակելու անդեմ, անհայրենիք, կոսմոպոլիտ սերունդ։

Իշխանությունը պատերազմ է հայտարարել այն ամենի դեմ,  ինչն ազգային է։ Ու այդ պատերազմը ուղղված է նաև Հայ Առաքելական եկեղեցու դեմ, ինչն արտահայտվում է նրանով, որ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան ուզում են հանել դպրոցական դասաժամերից։

Հիշեցնենք, որ տարիներ առաջ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան ներառվեց դպրոցական ծրագրում հետևյալ նպատակով.  Հայաստանը լցվել էր  աղանդավորական կառույցներով,  ժողովրդին հոգևոր հարվածներից զերծ պահելու համար հարկավոր էր նախ կրթել մեր երիտասարդներին՝ այդ կերպ հեռու պահելով աղանդավորական  քարոզի  հարվածներից:

Այս  թեմայի շուրջ «Մենք» հաղորդաշարի եթերում զրուցեցինք Մշակույթի վաստակավոր գործիչ, հայագետ Արգամ Այվազյանի հետ։

Մանրամասները՝ տեսանյութում