«Վերելք»․ Փաշինյանական ցուգցվանգ (տեսանյութ)

«Վերելք» հաղորդաշարի հեղինակ Արծրուն Պեպանյանը կարծիք է հայտնում, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնվել է քաղաքական ցուգցվանգում՝ իրավիճակ, որում ինքն օգտակար քայլ չունի, և ցանկացած քայլ վատթարացնում է իրավիճակը։

Մեր երկրի ղեկավարներից և ոչ մեկը չի խուսափել այդ իրավիճակից, քանի որ չեն կարողացել կատարել իրականության ախտորոշում, պարզել երկիրը քաոսի մեջ պահող հիմնապատճառները և գտնել դրանց հաղթահարման ուղին։

Պեպանյանը մի շարք միջադեպեր քննելով, մասնավորապես՝ քյալլայի նկարը, «Մել» ֆիլմի մասին արտահայտած մտքերը և այլն, եզրակացնում է, որ Փաշինյանն անկարող լինելով բավարարել ներսի և դրսի պահանջներն ու ակնկալիքները,  գտնվում է ցուգցվանգային իրավիճակում, որը նրան դրդում է անհավասարակշիռ վարքի։
«Վերելք» հաղորդաշարի հեղինակն ստեղծված իրադրությունից տեսնում է երեք հնարավոր ելք։

Դրանց մասին՝ տեսանյութում