Սպիտակ տանը պատրաստվում են Թրամփի իմպիչմենտի հարցով լսումներին ագրեսիվ հակադարձում տալ

Սպիտակ տանը ագրեսիվ ռազմավարությամբ պատրաստվում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենտի հարցով լսումներին: Այս մասին տեղեկացրել է  CBS News-ը: Աղբյուրը հայտնել է, որ ԱՄՆ նախագահի վարչակազմը լսումների ժամանակ հետևելու է արձագանքներին և դրանց ագրեսիվ ձևով հակադարձելու է ԶԼՄ-ներում:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԱՄՆ կոնգրեսը շարունակում է Թրամփի պաշտոնանկության հարցով բաց լսումները։ Նախատեսվում է, որ Թրամփը պետք է հետևի իր իմպիչմենտի մասին լսումներին՝ կդիտի կամ կլսի, սակայն ամբողջովին դրանց վրա չի կենտրոնանալու:

Նշենք, որ 2019թ. սեպտեմբերին սկսեց թափ հավաքել Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու զրույցի շուրջ բարձրացած աղմուկը: Անհայտ աղբյուրը տեղեկացրել է, որ Թրամփը ճնշում է գործել Զելենսկու վրա և խնդրել է քննություն սկսել Բայդենների դեմ: