«Նիկո՛լ դու թիկունքից խփեցիր Ազգին, այ դրա համար էլ դու շուտով անգամ քո շվաքից ես վախենալու»․ Գևորգ Գևորգյան

Նիկոլին իշխանության բերած ուժերը մի նպատակ ունեն՝ հօգուտ ադրբեջանի մեկընդմիշտ լուծել Արցախի հարցը: Այս քայլով նպատակ ունեն հզորացնելու թուրք-ադրբեջանական տանդեմը, թուլացնելու և հարվածելու Հայաստանին, քանի որ մենք, որպես քրիստոնյա պետություն, ոսկոր ենք թուրքի կոկորդին: Նիկոլի տեսակն ամենահարմարն էր՝ հայրենիքի պաշտպանությունից հրաժարված, արհեստավարժ բամբասող, ով կարողանում է ժողովրդին դրդել ագրեսիվ քայլերի, բոլորին լարել իրար դեմ և վերջապես՝ գլոբալիստ, լիբերալ, ով ազգայինը կեղծ թեզ է համարում: Որպես հզոր զենք այս ամենի իրականացման համար ընտրեցին քարոզչական կեղտոտ քայլերը, մանիպուլիացիոն մեթոդները և ժողովրդին քծնելու, սիրաշահելու տակտիկան: Այս քայլերով զավթեցին իշխնությունը: Սակայն բուն նպատակին չեն կարողանում հասնել, որովհետև մարդիկ արդեն սթափվում են և շատ լավ հասկանում, որ իրենք ոչ միայն խաբված են այլև վտանգված: Իշխանությունը զավթած ապազգայինները, իրենց առաջնորդ Նիկոլի գլխավորությամբ, առաջին ուղղությամբ նպատակային և ինտենսիվ հարվածում են մեր անվտանգությանն ու ինքնիշխանությանը, երկրորդ ուղղությամբ մեր ողնաշարին՝ լեզու, կրոն-եկեղեցի, մշակույթ, հայ ընտանիք: Ատելության զենքով, զրպարտությունների և մանիպուլիացիաների միջոցով իշխանությունը զավթածները փորձում են կերտել իրենց ցանկալի

«Երջանիկ անհատներ»-ով հասարակություն, որի համար միևնույնն է լինելու Արցախը կհանձնեն ադրբեջանին թե ոչ, պղծության քարոզ կլինի թե ոչ, պատերազմ կլինի թե ոչ, վերջիվերջո՝ Հայն ու Հայաստանը կլինեն թե ոչ:

Նիկո՛լ, փասափուսեդ՝ տարատեսակ Արայիկներովդ հանդերձ, հավաքի՛, դու խաբեցիր մի ամբողջ ժողովրդի, դու թիկունքից խփեցիր Ազգին, այ դրա համար էլ դու շուտով անգամ քո շվաքից ես վախենալու:

Գևորգ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից։

Նիկոլին իշխանության բերած ուժերը մի նպատակ ունեն՝ հօգուտ ադրբեջանի մեկընդմիշտ լուծել Արցախի հարցը: Այս քայլով նպատակ…

Опубликовано Գևորգ Գևորգյան – Gevorg Gevorgyan Среда, 13 ноября 2019 г.