Դավադրություն կա Արցախի հարցում․ ի՞նչ մեսիջներ ուղղեց Սերգեյ Լավրովը (տեսանյութ)

Ռուսաստանի Դաշնության  արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը թավշյա հեղափոխությունից հետո առաջին անգամ` նոյեմբերի 10-11-ը, պաշտոնական այցով ժամանել էր  Հայաստան:

Այցը տեղի ունեցավ այնպիսի մի ժամանակահատվածում, երբ արցախյան բանակցություններն իրականում գտնվում են փակուղում, ինչպես նաև, Արցախի հարցում պարզ չէ , թե ինչպիսի՞ քաղաքականություն է իրականացնում Հայաստանի իշխանությունը, ավելին, այն  համարվում է կասկածելի, փոխարենը, Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովը հայտարարեց, թե սեղանին  քննարկվող փաստաթուղթ կա:

Լավրովը Հայաստանում սենսացիոն հայտարարություն արեց, ասելով․ «Ռազմական գործողությունների դադարեցման ժամանակ Լեռնային Ղարաբաղը բանակցությունների լիիրավ կողմ էր, սակայն ինչ-որ փուլում Հայաստանի նախկին նախագահներից մեկը որոշեց, որ Լեռնային Ղարաբաղի շահերը պետք է ներկայացնի Երևանը»:  Ինչո՞ւ նման հայտարարություն արեց ՌԴ ԱԳ նախարարը,  ի՞նչ էր ակնարկում։

Լավրովի՝ Հայաստան կատարած այցի ժամանակ հնչեցրած հայտարարությունների, ռուսական կողմի մտադրությունների,  բանակցային սեղանին փաստաթուղթ լինել- չլինելու, Նիկոլ Փաշինյանի Փարիզում հնչեցրած հայտարարությունների, հայ-թուրքական հանարբերությունների շուրջ զրուցեցինք քաղաքագետ Աղասի Ենոքյանի հետ։

Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում։