Կեմերովոյում տեղադրվել են հայկական խաչքարեր՝ ի հիշատակ «Զիմնյայա վիշնյա»-ի հրդեհի զոհերի

Ռուսաստանի Կեմերովո քաղաքում երկու հայկական խաչքար է տեղադրվել՝ ի հիշատակ 2018-ի մարտին «Զիմնյայա վիշնյա» առևտրի և զվարճանքի կենտրոնի հրդեհի զոհերի:

Խաչքարերի վրա նշված են բոլոր 60 զոհերի անունները:

«Խաչքարը բերվել է Հայաստանից. այն պատրաստված է կարմիր հայկական տուֆից: Խաչքարն օծել է Ամենայն Հայոց կաթողիկոսը, պետության և հայ ժողովրդի անունից նվիրվել է Կուզբասին՝ որպես ցավակցության և աջակցության նշան»,- գրել է «Կուզբաս» թերթը:

Մյուս խաչքարը պատրաստված է մարմարից և գրանիտից, տեղադրվել է Կիրիլի և Մեֆոդիի տաճարի հարևանությամբ։