Իսագուլյանը շնորհակալություն հայտնեց Փաշինյանին (տեսանյութ)

Դեռևս նախորդ տարվանից Կառավարության անդամ նշանակված ԵՊՀ դասախոս, արևելագետ Արայիկ Հարությունյանն իր պաշտոնավարման ընթացքում չի կարողանում խուսափել սկանդալային, քննարկվող և վիճահարույց թեմաներից:

Արայիկ Հարությունյանը իր ղեկավարման մեկուկես տարում արդեն իսկ հասցրել է բացասական ազդեցություն ունենալ կրթության և մշակույթի ոլորտին առնչվող բազմաթիվ հարցերի վրա: Այդ հարցերի շրջանակը բավական պարզ է. Հայ ժողովրդի պատմություն, եկեղեցի, բանակ, ընտանիք և մշակույթ:

Արցախի «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ, Արցախի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած Արայիկ Հարությունյանն այսօր Ստեփանակերտում կուսակցության համագումարից հետո հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ նախագահի բոլոր թեկնածուների հետ ջերմ հարաբերություններ ունի և պատրաստ է համագործակցել բոլորի հետ։

Իսկ թե ինչ վերաբերմունք ունի ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ վերջերս տված ճեպազրույցի նկատմամբ, որտեղ նա չի բացառում առաջիկայում իր հնարավոր ձերբակալությունը, Արայիկ Հարությունյանը նշեց. «Նորից նշեմ, որ որևէ մեկի հետ խնդիր չունեմ: Իսկ ինչ վերաբերում է հնարավոր ձերբակալություններին, ապա ես վստահ եմ, որ թե՛ այժմ, թե՛ սրանից առաջ Հայաստանում տեղի ունեցած ձերբակալությունները կամ իրավական գործընթացները տեղի են ունեցել օրենքի լիիրավ շրջանակներում»:

Լրագրողների այն հարցին, թե համագումարի ժամանակ հայտարարված «դավադիր ուժերի» մասին հայտարարություն անելիս Հարությունյանն ո՞ւմ նկատի ուներ, նա հստակ պատասխան չտվեց՝ ասելով. «Վարչապետն իր ելույթում նշել է, որ Ղարաբաղի խնդրի հետ կապված ամենակարևորը ոչ միայն մոտեցումներն են, այլև կատարվող քայլերը, և թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի ցանկացած իշխանություն պարտավոր է այդ նույն սցենարով առաջնորդվել: Դավադիր ուժերի մասով կարող եմ ասել միայն, որ բոլոր այն ուժերը, որոնք այսօր կասկածի տակ են դնում Հայաստանի իշխանության, մանավանդ վարչապետի քայլերը՝ կապված ղարաբաղյան խնդրի հետ՝ համարելով դրանք պարտվողական, դավադիր ուժեր են»:

Ի՞նչ շարժառիթներ և դրդապատճառներ ունի Արայիկ Հարությունյանը, որը քաղաքական գնահատականներ է տալիս ներհայաստանյան իրողություններին, իրեն դարձնելով և սուր քննադատության թիրախ, և մարգինալացնելով իր կուսակցությունն ու համախոհներին։

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 10-11-ը պաշտոնական այցով Հայաստանում էր, պաշտոնական հանդիպումների ընթացքում Արցախի կարգավորման խնդրի վերաբերյալ արտահայտած մտքերից կարելի է առանձնացնել երեքը․

Առանց ԼՂ  ժողովրդի, նրա բնակչության՝ անհնար կլինի ձևակերպել որևէ համաձայնություն: Հայաստանն ուղղակի չի ստորագրի:

Դժվար է վիճել «Ղարաբաղի հարցը պետք է ընդունելի լինի և՛ Հայաստանի, և՛ Ղարաբաղի, և՛ Ադրբեջանի համար» տեսակետի հետ։

 ԼՂ կարգավիճակը պետք է որոշվի բանակցությունների ընթացքում՝ քաղաքական ճանապարհով, պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտության հիման վրա:

Այս և հարակից հարցերի շուրջ LIVEnews.am-ի հարցազրույցը «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի հետ։