Հայաստանում հակաժողովրդական, հակաքրիստոնեական ուժն է տիրացել իշխանությանը (տեսանյութ)

Սա արդեն պետք է պարզ լինի նույնիսկ պողոսներին

 Հերթական անգամ դիմելով դեմագոգիայի «արվեստին», ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում օրերս «լայվ» կոչվածով անդրադարձավ ս. թ. նոյեմբերի 1-ին և 2-ին Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի մոտ կազմակերպված և իրավացիորեն խափանված, այսպես կոչված, «ՀուԶանք ու Զանգ» ներկայացմանը, ավելի ճիշտ, խեղկատակությանը, որի մասին կարող եք կարդալ նաև մեր «Չգիտեմ` հրապարակի ներկայացումն ուղղակիորեն կապվա՞ծ է սատանիզմի հետ, բայց Աստված մարդուն չի ստեղծել, որ կապկի կապիկի շարժումները (տեսանյութ)» հոդվածում:

Ճիշտ է, վերոնշյալ ներկայացման մասնակիցները սատանիստներ չեն, համենայն դեպս, մենք այդպիսի փաստ չունենք, ներկայացումն էլ սատանիզմի հետ ուղղակի կապ չուներ, բայց այն անթույլատրելի էր, առավել ևս` անթույլատրելի էր ներկայացման համար 2019 թվականի տարեկան բյուջեից 2,7 միլիոն դրամ հատկացնելը, ինչը բարոյական առումով նույնիսկ հանցագործություն է:

Վարչապետն իր պաշտպանության տակ վերցրեց մի միջոցառում, որի կազմակերպիչները չեն էլ թաքցրել, հենց իրենք են հայտնել, որ «ՀուԶանք ու զանգը» «հարցականի տակ է դնում կնոջ պահվածքի, խոսելու և շարժվելու ձևի հանրային ընկալումը»։ Իսկ հետաքրքիր է` ինչ անհրաժեշտությամբ և ո՞ւմ է պետք, որ հարցականի տակ դրվի կնոջ պահվածքի, խոսելու և շարժվելու ձևի հանրային ընկալումը, եթե ոչ Հայաստանում Ալան Դալեսի ծրագիրն իրականացնողներին:

«Հիմա էլ, հիմա էլ Հայաստանում մի նոր տրենդ է ի հայտ եկել, որտեղ ինչ-որ մեկը ստանդարտից, քառակուսիից դուրս ստեղծագործական աշխատանք ա անում, կպցնում են սատանիստներ,- ասաց վարչապետը:- Իսկ էդ ի՞նչ է էդ սատանիստը, մեկը կարա՞ բացատրի: Օրինակ, Հայաստանի Հանրապետությունում տեղյա՞կ եք (այսինքն` հույս ունեմ, որ տեղյակ են), որ կան հեթանոսներ, կան մարդիկ, որոնք ասում են` մենք հեթանոս ենք, որովհետև մենք համարում ենք, որ մեր ազգային կրոնը հեթանոսությունն է: Հիմա ի՞նչ անենք էդ մարդկանց… Նույնիսկ մարդիկ կան ըտենց բան են, հարսանիք են անում, իրենք հարսանիքը անում են հեթանոսական ծեսերով: Ի՞նչ անենք էդ մարդկանց մենք, թույլ չտանք Հայաստանի Հանրապետությունում ապրել… էս նմանվում ենք մենք արդեն… ներկայացումները գրաքննում ենք, ըսենց մենք արդեն կամաց-կամաց կհասնենք ինկվիզիցիայի, խարույկների վրա կսկսենք մարդկանց վառել նրա համար, որ նրանք ճիշտ ձևով չեն հավատում ինչ-որ ուժերի»:

Պարզվում է, Նիկոլ Փաշինյանի համար Քրիստոս աստվածն ընդամենը ինչ-որ ուժեր է: Բարոյականությունը, քրիստոնեությունը, հայի ազգային արժեհամակարգը, մեր ազգային ավանդույթները Նիկոլ Փաշինյանի համար ընդամենն ինչ-որ քառակուսի են: Պողոսները գոնե հիմա կգիտակցե՞ն, թե ում են բերել իշխանության… Մեր երկրի վարչապետը, պետության ղեկավարը լինելով հանդերձ, նա չգիտե կամ անտեղյակ է ձևանում, թե ինչ է սատանիստը: Եթե Փաշինյանը լիկբեզի կարիք ունի, այո, նրան կարող ենք բացատրել, թե ինչ է սատանիստը: Ավելին. վարչապետը հեթանոսներին անուղղակիորեն համեմատեց սատանիստների հետ, սրա գնահատականն էլ թողնենք մեր հեթանոս եղբայրներն ու քույրերը տան…

Փաշինյանը շուրջ 5 րոպեանոց իր խոսքում մի քանի անգամ դիմեց դեմագոգիայի, դրանցից է, օրինակ, նրա «Ի՞նչ անենք էդ մարդկանց մենք, թույլ չտա՞նք Հայաստանի Հանրապետությունում ապրել…» հարցադրումը: Իսկ ո՞վ է ասել, թե նրանց չպետք է թույլատրենք Հայաստանի Հանրապետությունում ապրել, կամ պետք է, ասենք, խարույկի վրա այրել… Եթե հիշում եք, Փաշինյանը նմանաբնույթ հարցադրումներով հանդես եկավ նաև, երբ խոսում էր Հայաստանում ԼԳԲՏ անձանց կամ այլասերվածների մասին (ի՞նչ անենք, այդ մարդկանց սպանե՞նք…): Երկրորդ. վերոնշյալ խեղկատակության նման ներկայացումները քննադատելը, դրանց վերաբերյալ կարծիք, դիրքորոշում արտահայտելու սահմանադրական իրավունքից օգտվելը, ինչպես վարվել են ոչ անտարբեր անհատները և կազմակերպությունները, բնավ չի նշանակում ներկայացումները գրաքննել:

Ոմանց մոտ կարող է հարց առաջանալ, թե ՀՀ վարչապետը` մեր երկրի թիվ մեկ ղեկավարը, այդքան պարա՞պ էր, էլ ուրիշ հոգս, դարդուցավ, խնդիր չունե՞ր, որ ժամանակ հատկացրեց և անդրադարձավ այդ հակագեղագիտական ներկայացմանը` «ամոթ» հասկացության հասարակական ընկալման մասին պատկերացում չունեցող կամ այդ ընկալմանը բացահայտ մարտահրավեր նետած, կապը կտրած ինչ-որ աղջիկների կամ աղջնակների թռվռոց- ծամածռություններին, կապիկներին բնորոշ շարժումներին կամ կապիկություններին, գրեթե անհոդաբաշխ ձայներին, ճիչ-աղաղակներին…

Ճիշտ է, վարչապետն իր ելույթով պաշտպանության տակ վերցրեց հանրության ոչ անտարբեր հատվածի արդարացի զայրույթին տեղիք տված այդ խայտառակ ներկայացումն ու նրա կազմակերպիչներին, անուղղակիորեն նաև` տվյալ ներկայացումը հովանավորած ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանն ու, բնականաբար, նախարար Արայիկ Հարությունյանին: Սակայն միամտություն ու մոլորություն կլինի կարծելը, թե Նիկոլ Փաշինյանի ելույթի ողջ իմաստն ու նպատակը սոսկ դա էր: Այդպես կարծելը կնշանակի չնկատել վարչապետի ելույթի հայեցակարգային բնույթը, որում նա սեղմ կերպով ներկայացրեց իր պատկերացումներն ու սկզբունքները որոշակի ոլորտներում անձի ազատության, հետևաբար նաև Հայաստանի բնակչության ու մեր երկրի գլխին գալիքի վերաբերյալ:

Անձի ազատության վերաբերյալ վարչապետի պատկերացման համաձայն` հոգևոր, կրոնական, մշակութային, գիտական և այլ ոլորտներում անձի ազատությունն անսահմանափակ է, անսահմանափակելի, բացարձակ, ինչը նշանակում է անտեսել այն պարզ իրողությունը, որ անձի ազատություններն ու իրավունքներն ավարտվում են այնտեղ, որտեղ սկսվում են այլ անձանց իրավունքներն ու ազատությունները, այսինքն` անձը կարող է ազատ լինել, իր ազատությունն արտահայտել, իրավունքներից օգտվել մինչև այն պահը, քանի դեռ նրա այդ գործողությունները չեն խախտել ուրիշի իրավունքները, ազատությունները և օրինական շահերը:

Երկրորդ. Նիկոլ Փաշինյանի վերոնշյալ պատկերացումը նշանակում է անտեսում, որ անձի ազատության բացարձականացումը տեղիք է տալիս չարիքի, անարխիայի, ծայրահեղականության և այլն` դրանցից բխող բոլոր հետևանքներով հանդերձ:

Երրորդ. անձի ազատության վերաբերյալ Փաշինյանի վերոնշյալ պատկերացման վրա հիմնված պետության քաղաքականությունը, այսինքն` այդ ազատությունը բացարձակի հասցնելը, անսահմանափակ ազատությունը թույլատրելի համարելը, հոգևոր ոլորտում նշանակում է աշխարհում քրիստոնեությունն առաջինը պետական կրոն ընդունած մեր երկրում շահագրգիռ անձանց` սատանայապաշտների կողմից առաջիկայում, այսպես կոչված, «Սատանայի եկեղեցու» հիմնադրում, ինչպես նաև դրա պաշտոնական, պետական գրանցում, սատանայապաշտության օրինականացում ու լեգալացում, ինչն անցյալ դարում արդեն իսկ արվել է իր պղծություններով, այլասերումներով և հակաաստվածային քաղաքականությամբ հայտնի ԱՄՆ-ում: Ո՞վ կարող է պատասխանել, թե Հայաստանում առկա և գործող սատանայապաշտներն ինչո՞ւ պետք է հրաժարվեն «Սատանայի եկեղեցու» հիմնադրումից, եթե փաշինյանական իշխանության կամ պետության կողմից հոգևոր ոլորտում բացարձակ ազատություն տալով, իրենց այդպիսի հնարավորություն ընձեռվի, ավելին` իրենց գործունեության օրինականացմամբ,  ազատ գործելու դեպքում տրվի անվտանգության երաշխիք:

Հոգևոր ոլորտում անձի ազատության բացարձականացումը նշանակում է նաև լիարժեք ազատություն տալ և առավել լկտիացնել Հայաստանում այժմ գործող քայքայիչ և ամբողջատիրական աղանդներին և այդ աղանդների անդամներին, որոնք դրանից հետո էլ ավելի են հաբռգելու` բազմապատկելով իրենց գործունեությունից այժմ բխող չարիքը:

Գիտության ոլորտում անձին անսահմանափակ ազատություն տալը նշանակում է Հայաստանում առաջիկայում թույլատրել մարդու կլոնավորումը և էլի ուրիշ վտանգավոր, վնասակար և հակաաստվածային բաներ, որոնք այժմ թույլատրելի չեն:

Քաղաքական, գաղափարախոսական ոլորտում անձին անսահմանափակ ազատություն տալը նշանակում է թույլատրել նաև ծայրահեղ արմատական գաղափարախոսությունը, որն, ի դեպ, կարող է ահաբեկչության գաղափարական հենք հանդիսանալ, անարխիան և այլն:

Մշակույթի, իսկ իրականում հակամշակույթի ոլորտում անձի բացարձակ ազատությունը նշանակում է թույլատրել բացահայտ սատանիստական քարոզչական ուղղվածություն ունեցող «Vader» ռոք խմբի ու նմանաբնույթ այլ խմբերի համերգները մեր երկրում, այդ թվում` ոչ միայն մասնավոր համերգասրահներում, դահլիճներում (ինչպիսին արդեն թույլատրվել և իրականացվել է), այլև պետական ենթակայության հաստատություններում ու նույնիսկ մանկական մշակութային օջախներում, ինչպիսին, օրինակ, Երևանի պետական տիկնիկային թատրոնն է, որտեղ վերջերս նախատեսված «Vader»-ի համերգը չեղարկվեց սոսկ մեր հանրության ոչ անտարբեր հատվածի բողոքի ու քննադատության արդյունքում: Հենց դա է, որ չմարսեցին տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարար Արայիկ Հարությունյանը:

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, որը բացահայտ սատանիստական քարոզչական ուղղվածություն ունեցող լեհական «Vader»-ի կատարումներն իր ֆեյսբուքյան էջում ավելի վաղ հրապարակայնորեն ներկայացրել է իբրև մշակույթ, մշակույթում ազատ ստեղծագործելու սահմանափակումներն անընդունելի համարել ու հայտնել, որ տիկնիկային թատրոնի տնօրենի հետ որոշել են համատեղ պայքարել նման երևույթների դեմ, հոկտեմբերի 31-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում շատ պարզորոշ ասաց, որ «սատանիզմի հիմքով համերգներ չեղարկելը այլևս չի լինելու Հայաստանում», «Արվեստում ցենզուրա սահմանելը անթույլատրելի է»: Եվ, ահա, նախարարին վերը նշվածի համար և այլ պատճառներով պաշտոնանկ անելու կամ գոնե նախատելու, սաստելու փոխարեն, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նրանից հետո ևս նույնն ասաց արվեստում գրաքննության անթույլատրելիության վերաբերյալ. «Ներկայացումները գրաքննելով կամաց-կամաց կհասնենք ինկվիզիցիայի»:

Նախ, վարչապետի ներկայացրած վերոնշյալ «թեզը» շատ սխալ ու կեղծ կանխադրույթ է, քանի որ մեր քրիստոնեական հավատքին, ազգային արժեհամակարգին, հանրության բարքերին, բարոյական ընկալումներին դեմ գնացող համերգները, ներկայացումները, նկարչական ցուցահանդեսները և նմանաբնույթ այլ միջոցառումներ չթույլատրելը բնավ չի նշանակում, թե ժամանակի ընթացքում մենք այդպիսով կհասնենք ինկվիզիցիայի, մարդկանց խարույկների վրա կայրենք:

Բացի վերը նշվածից, վարչապետը մանիպուլյացիայի և դեմագոգիայի դիմեց նաև այն առումով, որ հակամշակույթը, հակաարվեստը, ըստ էության, փորձեց ներկայացնել իբրև մշակույթ, արվեստ: Եթե Փաշինյանը դեմ է արվեստում գրաքննությանը, ապա դրանով, բնականաբար, դեմ է նաև Հայաստանում միասեռականների, տրանսվեստիտների և մյուս այլասերվածների կյանքը պատկերող, նրանց նվիրված և իբրև կինոարվեստ ներկայացվող ֆիլմերի ցուցադրումն արգելելուն:

Բացահայտ սատանիստական քարոզչական ուղղվածություն ունեցող «Vader» ռոք խմբի ու նմանաբնույթ այլ խմբերի համերգները, Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի մոտ կազմակերպված վերոնշյալ խեղկատակությունը` մարդուն ընդհանրապես և հայ մարդուն հատկապես, մանավանդ, այդ տարիքի հայ աղջիկներին անվայել, անհարիր գռեհիկության, անամոթության, լկտիության, լպիրշության հրապարակային ցուցադրումը, ԼԳԲՏ անձանց նույնասեռական, անբարո հարաբերությունների հետ կապված, նրանց «իրավունքներին» նվիրված ֆիլմերը, նկարչական ցուցահանդեսները, ներկայացումները մշակույթ, արվեստ չեն և ոչ մի պարագայում չեն կարող համարվել այդպիսին: Արվեստում գրաքննություն սահմանելը ոչ թե անթույլատրելի, այլ խիստ անհրաժեշտ ու պարտադիր է, որպեսզի ոմանց չհաջողվի իրենց ցնկնած, հակաաստվածային և հակամարդկային ուղղվածություն ունեցող, անբարոյական հակաարվեստը, հակամշակույթը սղղացնել ու ներկայացնել իբրև արվեստ ու մշակույթ:

Մշակույթի, իսկ իրականում հակամշակույթի ոլորտում անձի բացարձակ ազատությունը նշանակում է նաև այսուհետ ևս թույլատրել Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի մոտ կազմակերպված խայտառակ ներկայացման նման ներկայացումներ, կանաչ լույս վառել գոթական-հակամշակույթի (գոթերը սեր ունեն միստիկայի և սատանիզմի հանդեպ), ինչպես նաև երիտասարդների շրջանում հաճախ ինքնավնասման, ինքնասպանության փորձի և ինքնասպանության տեղիք տված էմո-հակամշակույթի առջև, և այլն, և այլն: Սա՞ է ուզում հայ ժողովուրդը: Իհարկե՛ ոչ, և, հետևաբար, արդեն նույնիսկ պողոսներին էլ պետք է պարզ լինի, որ Հայաստանում ապազգային, հակաժողովրդական ու հակաքրիստոնեական, ծայրահեղ լիբերալ, «ամոթ» հասկացությանը պատերազմ հայտարարած, մարդկանց մեջ ամոթը և ամոթի վերաբերյալ հասարակության պատկերացումը ջնջել փորձող ուժն է տիրացել իշխանությանը:

Արթուր Հովհաննիսյան