«Վերելք»․ Եկեղեցին պիտի հաշտվի մեր պատմության հետ, հյուրը՝ Կարեն Ասատրյան (տեսանյութ)

Հնդկաստանում և Իրանում հայագիտական ուսումնասիրություններով զբաղված Կարեն Ասատրյանը վստահեցնում է, որ հայերը հնագույն շրջանում ունեցել են բարձր մշակույթ, գիտություն, որոնք դարերի ընթացքում մոռացության են մատնվել, և այսօր մենք հայտնվել ենք քաոսի մեջ։ Իրավիճակը շտկելու համար անհրաժեշտ է, որ մեր եկեղեցին հաշտվի սեփական պատմության հետ, վեր հանվեն և արժեվորվեն հին հայկական հավատքի շրջանի արժեքները, ինչպես նաև վերաարժեվորվեն քրիստոնեական շրջանի արժեքները։
Որպես հին ազգային արժեքների հիման վրա զարգացած պետություն՝ պարոն Ասատրյանը բերում է Ճապոնիայի օրինակը։
Կարեն Ասատրյանն իր մտահոգությունն է հայտնում այն փաստի առիթով, որ որոշ հայեր դրսից ֆինանսավորվելով՝ պայքարում են ազգային արժեքների դեմ։ «Դա նրանց չի հաջողվի»,- վստահեցնում է բանախոսը։

Մանրամասները՝ տեսանյութում