Աննա Դանիբեկյանը ինքնաբացարկ չներկայացրեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունն ինքնաբացարկի վերաբերյալ։

Աննա Դանիբեկյանը հայտարարեց, թե որոշումը ենթակա չէ բողոքարկման։

Հիշեցնենք, որ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը ինքնաբացարկի միջնորդությունը ներկայացնելիս նշել էր, թե Աննա Դանիբեկյանը կանխակալ բացասական վերաբերմունք ունի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։

Փաստաբանը խնդրել էր հայտնել ինքնաբացարկ, մինչդեռ, մեղադրող դատախազներն ու տուժողների իրավահաջորդները դեմ էին ինքնաբացարկի միջնորդությանը։