Ժողովուրդ ջան, ցավդ տանեմ, եկել ու քեզ բերել են շատ սյուրպրիզներ (տեսանյութ)

Մեկ ու կես տարի մեր ժողովուրդը շունչը պահած հետևում է իշխանության քայլերին, փորձում հասկանալ՝ Նիկոլ Փաշինյանի թիմը դեպի ո՞ւր է տանում երկիրը:

Անցած շաբաթ ուսանողական բողոքի ցույցերով, դասադուլներով, նստացույցերով կարծես թե սկսվեց արթնացումը: Վերջին կաթիլը դարձավ «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների պարտադիր դասավանդումը բուհերից հանելը: Դրան հաջորդեց աղմկահարույց «ՀուԶանք ու Զանգ» այսպես կոչված, ներկայացումը, որի իրականացման համար, պարզվեց, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հատկացրել է 2,7 միլիոն դրամ դրամաշնորհ:

Եվ այսօր երիտասարդները պահանջում են նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Միաժամանակ հնչում է  նաև ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հրաժարականի պահանջը:

«Մենք» հաղորդաշարի հյուրը ՀՅԴ անդամ Արտաշես Շահբազյանն է:

Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում։