Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ԵՊՀ ուսանողները երթով շարժվում են այլ բուհեր. ուղիղ

Հիշեցնենք, որ ուսանողները պահանջում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը։ Պատճառը մեծ աղմուկ բարձրացրած «ՀուԶանք ու Զանգ» ներկայացումն է, որի ֆինանսավորման համար ԿԳՄՍՆ-ն տրամադրել է 2 700 000 դրամ, ինչպես նաև ԿԳՄՍՆ նոր օրինագիծը, որով նախատեսվում է բուհերում «Հայոց լեզու» և «Հայոց պատմություն» առարկաները դարձնել ոչ պարտադիր։

Երթի մասնակիցները պատրաստվում են գնալ ԿԳՄՍ նախարարության շենքի մոտ՝ վերսկսելու նստացույցը։