Փաշինյանի քաղաքական կրեդոն․ գլոբալիզմ, լիբերալիզմ, վայրի կապիտալիզմ (տեսանյութ)

Արցախի «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ, Արցախի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած Արայիկ Հարությունյանն այսօր Ստեփանակերտում կուսակցության համագումարից հետո հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ նախագահի բոլոր թեկնածուների հետ ջերմ հարաբերություններ ունի և պատրաստ է համագործակցել բոլորի հետ։

Իսկ թե ինչ վերաբերմունք ունի ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ վերջերս տված ճեպազրույցի մասին, որտեղ նա չի բացառում առաջիկայում իր հնարավոր ձերբակալությունը, Արայիկ Հարությունյանը նշեց. «Նորից նշեմ, որ որևէ մեկի հետ խնդիր չունեմ: Իսկ ինչ վերաբերում է հնարավոր ձերբակալություններին, ապա ես վստահ եմ, որ թե՛ այժմ, թե՛ սրանից առաջ Հայաստանում տեղի ունեցած ձերբակալությունները կամ իրավական գործընթացները տեղի են ունեցել օրենքի լիիրավ շրջանակներում»:

Լրագրողների այն հարցին, թե համագումարի ժամանակ հայտարարված «դավադիր ուժերի» մասին հայտարարություն անելիս Հարությունյանն ո՞ւմ նկատի ուներ, նա հստակ պատասխան չտվեց՝ ասելով. «Վարչապետն իր ելույթում նշել է, որ Ղարաբաղի խնդրի հետ կապված ամենակարևորը ոչ միայն մոտեցումներն են, այլև կատարվող քայլերը, և թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի ցանկացած իշխանություն պարտավոր է այդ նույն սցենարով առաջնորդվել: Դավադիր ուժերի մասով կարող եմ ասել միայն, որ բոլոր այն ուժերը, որոնք այսօր կասկածի տակ են դնում Հայաստանի իշխանության, մանավանդ վարչապետի քայլերը՝ կապված ղարաբաղյան խնդրի հետ՝ համարելով դրանք պարտվողական, դավադիր ուժեր են»:

Ի՞նչ շարժառիթներ և դրդապատճառներ ունի Արայիկ Հարությունյանը, որը քաղաքական գնահատականներ է տալիս ներհայաստանյան իրողություններին, իրեն դարձնելով և սուր քննադատության թիրախ և մարգինալացնելով իր կուսակցությունն ու համախոհներին։

Այս և հարակից հարցերի շուրջ LIVEnews.am-ի հարցազրույցը «Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանի հետ։

Մանրամասները՝ տեսանյութում