Հեղափոխությունը ենթադրում էր, որ բարեկեցիկ կյանքը Նիկոլի համար չպետք է լիներ (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրն է «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության ղեկավար Սոնա Աղեկյանը, որի հետ խոսեցինք ԿԳՄՍ նախարարության մոտ տեղի ունեցող բողոքի ակցիաներից, մշակույթի ոլորտում անհասկանալի «բարեփոխումներից»։ Սոնա Աղեկյանն ասաց, որ մերօրյա իշխանությունները հայտարարում են, թե բոլոր ոլորտներում ազատության կողմնակից են՝ ազատությունը շփոթելով անբարոյականության հետ և կրթության, մշակույթի, ընտանեկան հարաբերությունների ոլորտներում այլասերում սերմանելով, նսեմացնելով մեր հասարակության համար կարևոր բոլոր արժեքները։

Ըստ նրա՝ եթե ի սկզբանե այս իշխանությունները հասարակությանը բաժանեցին սևերի ու սպիտակների, ապա այժմ տարանջատում են անում հետամնացների և առաջադեմների՝ այդպիսով ամեն ազգային համարելով հետամնացություն։

Սոնա Աղեկյանն անդրադարձավ նաև կառավարության կողմից արված որոշ ծախսերին, որոնք մեր բյուջեի սղության պայմաններում անթույլատրելի շռայլություն են և քմահաճույք։

Մանրամասները՝ տեսանյութում