Հինգ ազգային արժեք և ինստիտուտ Արայիկ Հարությունյանի թիրախում (տեսանյութ)

Դեռևս նախորդ տարվանից Կառավարության անդամ նշանակված ԵՊՀ դասախոս, արևելագետ Արայիկ Հարությունյանը իր պաշտոնավարման ընթացքում չի կարողանում խուսափել սկանդալային, քննարկվող և վիճահարույց թեմաներից:

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը իր ղեկավարման մեկուկես տարվա ընթացքում արդեն իսկ հասցրել է բացասական ազդեցություն ունենալ կրթության և մշակույթի ոլորտին առնչվող բազմաթիվ հարցերի վրա: Այդ հարցերի շրջանակը բավական պարզ է. Հայ ժողովրդի պատմություն, եկեղեցի, բանակ, ընտանիք և մշակույթ:

Ինչո՞ւ են թիրախավորվում այս ազգային արժեքները և ազգային ինստիտուտները, որո՞նք են թիրախավորման նպատակը, ի՞նչ վտանգներ են դրանք պարունակում։

Այս և հարակից հարցերի շուրջ LIVEnews.am-ի հարցազրույցը «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության խորհրդի անդամ Մելինե Հայրապետյանի հետ։