Սատանիզմը սատարող փաշինյանական իշխանության նշանառության տակ են (տեսանյութ)

Սատանիզմը բացահայտորեն սատարող փաշինյանական իշխանության ուղիղ նշանառության տակ են դպրոցներում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան, որը մտադիր են հանել կրթական ծրագրից, բուհերի ոչ մասնագիտական ֆակուլտետներում «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Հայ ժողովրդի պատմություն» առարկաները, որոնց ուսուցումը որոշել են դարձնել ոչ պարտադիր, մեր ազգային արժեհամակարգը, որի նկատմամբ ոտնձգությունները հաջորդում են մեկը մյուսին։

Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեպքում, ինչին ձգտում են այսօրվա իշխանությունները, ծանրագույն հարված է հասցվելու նաև մեր ընտանիքներին, շատուշատ ընտանիքներ քայքայվելու են, տարիներ հետո ամուսնալուծության աճի, ամուսնությունների ու մանկածնության կրճատման առումով մենք ունենալու ենք այն ահավոր ցուցանիշները, որոնք այժմ եվրոպական երկրներում են։ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմամբ զուգահեռաբար լայն իրավունքներ են ապահովվելու միասեռականների և ուրիշ այլասերվածների համար։

Արդեն պարզ է, որ եթե ներկայիս իշխանությունների հետագա պաշտոնավարումը կամ «թավշյա հեղափոխությամբ» իշխանությանը տիրացածների ներկայիս հակահայ և հակաստվածային քաղաքականությունը հանդուրժվի, ապա նրանք Հայաստանը և այստեղ ապրողներիս տանելու են գրողի ծոցը։ LIVEnews.am-ի տաղավարում ներկայիս տագնապալի իրավիճակի շուրջ է մեր զրույցը Հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության համակարգող խորհրդի անդամ, անվանի արձակագիր Սերո Խանզադյանի թոռ Արամ Խանզադյանի և «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ Արման Ղուկասյանի հետ։

«Ազգապահպանության հիմնասյուներից մեկը մեր լեզուն է, բազում փորձությունների միջով անցնելով, հայը պահել է իր լեզուն անաղարտ, և լեզվի դեմ ցանկացած քայլ, մեր պատմության դեմ ցանկացած քայլ ես անձամբ գնահատում եմ քայլ մեր պետության, մեր պետականության, մեր ազգի դեմ»,- ասաց Արամ Խանզադյանը։

Զրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում