Ձեր հերոսը սեռափոխն է, մերը՝ ազատամարտիկն ու հայրենասերը (տեսանյութ)

ԿՀՎ ապագա տնօրեն Ալեն Դալեսի ելույթի (արտասանված 1945թ. ԱՄՆ Կոնգրեսում) ստորև բերված հատվածը առաջին հայացքից նման է այսպես կոչված «դավադրության տեսության»:

«… Քաոս սփռելով, մենք, աննկատ, իրենց իրական արժեքները կփոխենք կեղծերով եւ կստիպենք նրանց հավատալ այդ կեղծ արժեքներին: Գրականությունից եւ արվեստից մենք աստիճանաբար դուրս կմղենք նրա հասարակական էությունը. դուրս կմղենք նկարիչների միջից ժողովրդի հոգու խորքում կատարվող գործընթացների պատկերման եւ ուսումնասիրության ցանկությունը, իսկ գրականությունը, թատրոնը, կինոն պետք է պատկերեն եւ փառաբանեն միայն ամենազազրելի մարդկային զգացումները: Մենք պետք է օգնենք եւ բարձրացնենք այնպիսիներին, որոնք կսկսեն սերմանել, սրսկել մարդկային գիտակցությունում սեքսի, բռնության, սադիզմի, դավաճանության, այլ խոսքերով` ցանկացած անբարոյականության պաշտամունք:

Պետության ղեկավարությունում մենք քաոս եւ անկարգություն կստեղծենք: Մենք աննկատ, բայց ակտիվ եւ մշտապես, կօժանդակենք չինովնիկների հիմարությունը, կաշառակերությունը, անսկզբունքայնությունը: Ազնվությունը եւ օրինավորությունը կծաղրվեն, կդառնան անցյալի մնացուկ ու ոչ մեկին այլեւս պետք չեն լինի: Ստահակությունն ու հանդգնությունը, սուտն ու կեղծիքը, հարբեցողությունն ու թմրամոլությունը, միմյանց հանդեպ անասնական վախն ու անամոթությունը, դավաճանությունն ու ժողովուրդների թշնամությունը մենք ճարպկորեն եւ աննկատորեն կսերմանենք:

Եվ միայն քչերը, շատ քչերը կենթադրեն կամ կհասկանան, թե ինչ է կատարվում: Բայց նման մարդկանց մենք կդնենք անօգնական վիճակի մեջ, կդարձնենք խեղկատակ: Կգտնենք միջոցներ` նրանց զրպարտելու եւ հասարակության տականք հայտարարելու»:

Հայաստանում տեղի են ունենում դեպքեր և իրադարձություններ, պետական պաշտոնատար անձանց կողմից կայացվում են  որոշումներ, որոնք հուշում են, որ մենք ապրում ենք նկարագրված դալեսյան իրականության մեջ։

Այս և հարակից հարցերի շուրջ LIVEnews.am-ի հարցազրույցը «Պատանիների ստեղծագործական կենտրոն»-ի հայրենաճանաչության ոլորտի ղեկավար, մանկավարժ, Մանուշակ Ստեփանյանի հետ։