Լրացել է 150 ժամը, որը նշված էր Ռուսաստանի հետ հուշագրում, սակայն ահաբեկիչները դուրս չեն եկել այդ գոտուց․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ պատրաստվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել Սիրիայի հարցով ռուս-թուրքական հուշագրի իրականացման հարցը: Այս մասին տեղեկացնում է թուրքական NTV հեռուստաալիքի կայքը:

«Լրացել է 150 ժամը, որը նշված էր Ռուսաստանի հետ հուշագրում, սակայն ահաբեկիչները դուրս չեն եկել այդ գոտուց: Նրանք դեռևս հարձակվում են, իսկ «Սիրիայի ազգային բանակ»-ը պատասխանում է նրանց: Այսօր նրանք 11 զոհ ունեն: Մենք, ինչ է, լռե՞նք: Մենք, իհարկե, կպատասխանենք և հաջողությամբ կավարտենք սա: Ես մտադիր եմ այս հարցը քննարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ»,- ասել է Էրդողանը: