Հայ երկրպագուն մինչ օրս գտնվում է ֆիննական բանտում

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հոկտեմբերի 15-ին ֆիննական Տուրկույում տեղի ունցած հանդիպման ժամանակ (0-3) գրանցվել է տհաճ միջադեպ, որի արդյունքում ՖԱՖ շարժման անդամ Երվանդ Իսմայիլյանը բերման է ենթարկվել Տուրկու քաղաքի ոստիկանություն, որտեղ և պահվում է մինչ այժմ (հնարավոր է նաև այլ մեկուսարանում)։ Այս մասին տեղեկացնում է urishfootball.am-ը:

Հանդիպման ընթացքում ֆին երկրպագուների կողմից պրովոկացիայի արդյունքում տեղի են տվել մեր երկրպագուների նյարդերը, ինչի արդյունքում չեզոք գոտի է նետվել ճայտրուկ, որը պատահմամբ դիպել է մի քանի անձանց։ Արդյունքում Երվանդը, որն ըստ տեղեկությունների նետել էր ճայտրուկը, բերման է ենթարկվել Տուրկուի ոստիկանություն։ Ֆիննական ոստիկանությունում խաղից հետո ժամանած հայ երկրպագուներին հավաստիացրել են, որ ամեն ինչ կպարզվի և հաջորդ օրը Երևանդը կուղևորվի հայրենիք, ինչը սակայն տեղի չի ունեցել։ Դեպքից անցել է երեք շաբաթից ավել, իսկ Երևանդը դեռևս գտնվում է ֆիննական բանտում։

Հայտնի է նաև, որ անգամ Երվանդին տրամադրված փաստաբանը չի խոսում անգլերեն, ինչը առանձնակիորեն դժվարեցնում է մեր հայրենակցի հաղորդակցությունը տեղի իրավապահ մարմինների հետ։