Երբ բախվում են անհատի և ազգի շահերը (տեսանյութ)

«Մտորենք միասին» հաղորդաշարի հյուրն է «Ազգային Անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը։ Խոսելով Ազգային անվտանգության հայեցակարգի մասին՝ բանախոսը ընդգծեց ազգի որպես ազգային անվտանգության բարձրագույն արժեքի դերի բարձրացման կարևորության մասին։ Ազգը որպես բանական Գոյության հավաքական ձև ժամանակի մեջ հետապնդում է հստակ նպատակ, այն է՝ իր հարատևությունն ու բարեկեցությունը։ Հարատևության և բարեկեցության ապահովման անհրաժեշտությունը ազգին պարտադրում են ընդհանրական դրսևորումների և հավաքական գործողությունների համախումբ՝ դրանց իրականացման համար անհրաժեշտ մնայուն խնդիրների ձևակերպմամբ և ըստ ժամանակի մեջ դրանց լուծման եղանակների առաջադրմամբ։ Այս ամենի իրականացման հիմնական ու անփոխարինելի միջոց է հանդիսանում պետականության գոյությունն ու սուվերենությունը։

Մանրամասները տեսանյութում։