Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի բակում մարդկային ոսկորներ և գանգեր են հայտնաբերվել

Երևանում, այսօր՝ նոյեմբերի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 11:30-ի սահմաններում Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի բակային հատվածում բարեկարգման աշխատանքներ կատարելու ժամանակ աշխատակիցները հողաշերտի տակ հայտնաբերել են մարդկային ոսկորներ, գանգեր:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, կատարվածի մասին հիվանդանոցի ադմինիստրացիան տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին:

Հիվանդանոցի հարևանությամբ բնակվող մի քանի քաղաքացիներ, որոնք հրաժարվել են տեսախցիկի առջեւ խոսել, ասում էին, որ այս հատվածը սովետական տարիներին եղել է գերեզմաններ և, հավանաբար, դրա արդյունքում է հայտնաբերվել այդ ամենը: Հիվանդանոցի անձնակազմը նշված հատվածում կապիտալ փոխում է նաև էլեկտրասնուցման եռաֆազ մալուխները, քանի որ սովետական տարիներին եղած մալուխները կարելի է համարել «դարն ապրած»: