«Տասը տարի հետո ոչ ոք չի հիշելու, թե ով որ բլոկում էր և ով էր այս պահիս իշխանամետ կամ ընդդիմադիր։ Տասը տարուց մարդիկ կհիշեն՝ մենք կարողացե՞լ ենք պահել ազատագրված Ղարաբաղը, կարողացե՞լ ենք անկախ պետություն կառուցել»․ Աշոտ Նավասարդյան (տեսանյութ)

Նոյեմբերի 3-ին Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները այցելեցին Եռաբլուր պանթեոն Աշոտ Նավասարդյանի մահվան 22-րդ տարելիցին։  Նավասարդյանը 1990 թվականին հիմնադրել է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը և եղել նրա առաջին ղեկավարը։ Նրա ընկերները և կուսակիցները նշեցին, որ Աշոտ Նավասարդյանը հայ ժողովրդի ապագան կապել է  ազատ, անկախ, միացյալ Հայաստանի հետ։

Մանրամասները՝ տեսանյութում

Լրագրող՝ Լուսինե Այրապետյան

Օպերատոր՝ Հայկ Սինդոյան