Ազգային անվտանգությանն ուղղված մարտահրավերներ (տեսանյութ)

Այսօր Հայաստանն ու Արցախը կանգնած են արտաքին և ներքին մարտահրավերների առաջ։ Եթե՞ Հայաստանն ուղղորդվում է արտաքին կենտրոնների կողմից և եթե՞ նրանց նպատակն է Հայաստանում անկարգություններ կամ քաղաքացիական պատերազմ հրահրելը, ապա Ադրբեջանը, թիկունքում ունենալով Թուրքիայի օժանդակությունը, կարող է լայնածավալ պատերազմ սկսել։ Գուցե հենց դա՞ է պատճառը, որ Հայաստանի քաղաքական դաշտում փորձ է արվում վարկաբեկել ազդեցություն ունեցող քաղաքական ուժերին, հեղինակություն վայելող անձանց, բանակը, նրա հրամանատարական կազմը և ընդհանրապես ուժային կառույցները, ինչպես նաև սեպ խրել Հայաստանի ու նրա ռազմավարական գործընկերների հարաբերություններում։

Ահա այս և նմանատիպ հարցերի շուրջ այսօր LIVEnews.am կայքի տաղավարում քննարկում են ծավալել

Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը,

Ազատամարտիկ, գնդապետ Վոլոդիա Հովհաննիսյանը

Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը

Հայաստանի առաջադիմական կոմկուսի նախագահ Վազգեն Սաֆարյանը