ԱՄՆ պետական պարտքը հասել է նոր ռեկորդային ցուցանիշի՝ 23 տրլն դոլարի

ԱՄՆ պետական պարտքը հասել է նոր ռեկորդային ցուցանիշի՝ 23 տրլն դոլարի։ Համապատասխան տվյալները  ներկայացրել է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը, գրում է Axios-ը:

Փաստաթղթում ներկայացված թիվն արտացոլում է երկրի պետական պարտքի վիճակը հոկտեմբերի 31-ի դրությամբ:

Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումների համաձայն՝ ԱՄՆ-ի պետական պարտքը 2017 թվականի ՀՆԱ-ի 108 տոկոսից կաճի՝ 2023 թվականին հասնելով ՀՆԱ-ի 117 տոկոսի:

Հաղորդվում է, որ ԱՄՆ ներկայիս պարտքը 2007-2008 թվականների ֆինանսատնտեսական ճգնաժամի «ժառանգությունն են»:

Հաղորդվում է նաև, որ Բարաք Օբամայի նախագահության տարիներին պետական պարտքն ավելացել է ավելի քան 9 տրիլիոնով: Ամերիկացի տնտեսագետները կանխատեսում են, որ պարտքի թիվը մինչ 2026 թվականը կհատի 30 տրիլիոնը: