Թալանել են Բժշկական համալսարանի իրավաբանական բաժնի պետի տունը

Երևանում նոյեմբերի 1-ին, խոշոր չափի գողություն է տեղի ունեցել. ժամը 09:30-ից մինչև 16:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտքի դուռը բացելու միջոցով մտել են Նորագյուղ թաղամասի բնակիչ, 52-ամյա Մելիք Սողոմոնյանի տուն և այնտեղից կատարել խոշոր չափի գողություն:

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, անհայտ անձը կամ անձինք Մ. Սողոմոնյանի տանից հափշտակել են սպասք, «Բայկալ MP-135» տիպի 12մմ տրամաչափի որսորդական հրացան, գումար և ոսկյա զարդեր:

Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տուժած Մ. Սողոմոնյանը աշխատում է Երևանի պետական բժշկական համալսարանի իրավաբանական բաժնի պետ: