«Վերելք»․ Փաշինյանը դեռ շանս ունի, հյուրը՝ Հրայր Մելքոնյան (տեսանյութ)

Մեր իշխանություններն Անկախության հռչակագրի դրույթներն իրագործելու փոխարեն զբաղվել են իրենց իշխելու իրավունքը հավերժացնելու խնդրով, որի հետևանքով խորթություն  է առաջացել  ժողովրդի ու պետության միջև, իսկ դա հանգեցրել է ներպետական ցնցումների։
Նկատելով, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության գործունեությունն այդ առումով նույնպես մտահոգիչ է, բայց և այնպես «Վերելք» հաղորդաշարի հյուրը, «Տանիք» ՀԿ նախագահ Հրայր Մելքոնյանը հույս է հայտնում, որ ամենը կշտկվի և վերջապես կյանքի կկոչվեն Անկախության հռչակագրի դրույթները։
Նա անթույլատրելի է համարում հռչակագրի յոթերորդ կետի նենգափոխումը և ազգային հարստությունը ժողովրդի փոխարեն պետության բացառիկ սեփականություն հռչակելը և հիմնավորում է անթույլատրելությունը։