Ասադը Թրամփին համարում ԱՄՆ-ի լավագույն նախագահը

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը բնութագրել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին` նրան համարելով երկրի պատմության լավագույն նախագահը: Ասադը նշել է, որ Միացյալ Նահանգների առաջնորդի մասին նման կարծիք ունի, քանի որ վերջինս բացահայտ խոսում է իր նպատակների մասին: Հայտնում է РИА Новости-ն:

«Նա լավագույնն է ոչ թե քաղաքական տեսանկյունից, այլ ավելի «թափանցիկ» է, ուղիղ ասում է, որ ինձ «նավթ է հարկավոր», «մենք ցանկանում ենք ազատվել այս բանից», «մենք ուզում ենք ծառայություններ տրամադրել գումարի դիմաց» և այլն: Այսպիսին է ԱՄՆ քաղաքականությունը: Ի՞նչը կարող է ավելի լավ լինել, քան բացահայտ թշնամին»,- ասել է Ասադն ու հավելել է, որ, ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ի նախագահները հանցագործներ են: