Եթերից մատուցվում է աղբ, ժողովուրդը ընտրության հնարավորություն չունի (տեսանյութ)

LIVEnews.am-ի թղթակիցը զրուցեց ՀՀ վաստակավոր արտիստ, բանասիրական գիտությունների թեկնածու, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, «Սայաթ-Նովա» մշակութային միության ղեկավար Թովմաս Պողոսյանի հետ։ Թովմաս Պողոսյանը իր կյանքն ու գործունեությունը նվիրել է մեր ազգային մշակույթի զարգացման ու պահպանման հայրենանվեր գործին, սակայն ցավով է նշում, որ այսօր մեր եթերից հաճախ չեն հնչեցվում ազգային-ժողովրդական երգեր։ Փոխարենը մեզ մատուցվում է օտար մոտիվներով երաժշտություն, որն ավաղ՝ հեռու է մեր ազգային նկարագրից։