Զավեշտալի են հիմնավորումները, թե այս նախագծի դեմ դասախոսների բողոքների հիմքում դասաժամեր կորցնելու վտանգն է

Վերջերս շրջանառության մեջ է դրվել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը, մեղմ ասած, չի բխում մեր ազգային և պետական շահերից:

Հեղափոխական կառավարության կրթության ռահվիրաները այս նախագծով մեծ հարված են հասցնում Հայոց լեզու և Հայոց պատմություն առարկաների դասավանդմանը բուհերում:

Եթե 2004թ. ընդունված և այսօր գործող «Բարձրագույն կրթության մասին» օրենքը պարտադիր է համարում Հայոց պատմության և Հայոց լեզվի դասավանդումը բուհերում, ապա առաջարկվող օրենքի նախագծում պարտադիր դասավանդման դրույթը հանված է:

Այսինքն, այս մարդկանց կարծիքով Հայոց լեզուն և Հայոց պատմությունը նենց ձեռքի հետ առարկաներ են և դրանց պարտադիր ու խորը ուսումնասիրությունը «հպարտ» քաղաքացիներին անհրաժեշտ չէ:

Առավել զավեշտալի են ոլորտի պատասխանատուների հիմնավորումները, թե այս նախագծի դեմ բողոքող դասախոսների բողոքի հիմքում դասաժամեր կորցնելու վտանգն է:

Դե իհարկե, ձեր կառավարման պայմաններում պարտադիր են ոչ թե հայագիտական առարկաների դասավանդումը, այլ կարաբինաներին ընդունելը, ԱԺ-ում տրանսգենդերներին ամբիոն տրամադրելն ու 20 միլիոն փոխանցելը սեռափոխվածների մասին ֆիլմ նկարահանելու մասին:

Հ.Գ. Ի դեպ, դեռևս 2017-ին ԱԺ-ում լսումների ժամանակ հստակ հայտարարել եմ, որ Հայոց լեզու և Հայոց պատմություն առարկաների դասավանդումը պարտադիր պետք է լինի: Սա որ չասեք՝ բա Սերժի ժամանակ ինչի չէիր խոսում:

Հ.Հ.Գ. Հայագիտական առարկաների դասավանդումը բուհերում պետք է լինի պարտադիր:

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից

Վերջերս շրջանառության մեջ է դրվել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը, մեղմ ասած, չի բխում…

Опубликовано Էդուարդ Շարմազանով Eduard Sharmazanov Среда, 30 октября 2019 г.