Քննարկվել են Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդիչ գծի կառուցման ծրագրին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանցի», մասնավորապես Հայաստան-Վրաստան հաղորդիչ գծի կառուցման ծրագրին վերաբերող հարցեր: Վարչապետի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամբ, խորհրդակցության ընթացքում ներկայացվել են ծրագրի շրջանակում գերմանական KFW բանկի հետ համագործակցության, այդ թվում՝ ֆինանսական միջոցների ներգրավման, շինաշխատանքների մրցույթի կազմակերպման գործընթացի ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը:

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդիչ գծի շրջանակում Դդմաշենի և Այրումի ենթակայանների կառուցմանը և այդ ուղղությամբ առաջիկայում նախատեսվող քայլերին: