Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 58 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 29-ից 30-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 58 դեպք, որոնցից 15-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 15, խարդախության՝ 7, մարմնական վնասվածք հասցնելու՝ 4, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3, յուրացման կամ վատնման, սպառնալիքի և ծեծի՝ 2-ական, գույքի դիտավորությամբ ոչնչացման, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, մաքսանենգության, թմրամիջոցի հայտնաբերման, փաստաթղթեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու, տրանսպորտային միջոցները կամ հաղորդակցության ուղիները փչացնելու, թմրանյութի իրացման, ու ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 3 հետախուզվող, կամավոր ներկայացել է 3-ը:

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 8, մարմնական վնասվածք հասցնելու՝ 2, պետական-հասարակական ունեցվածքի գողության, գույքի դիտավորությամբ վնասման, կողոպուտի, վրաերթի եւ ավտոմեքենա փախցնելու 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 24 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 30-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: