Ստյոպիկի մարմինն իր կնոջինն է, ՄԱՀՀԻ-ի տարածքն իր անձնականն է (տեսանյութ)

Ինչպես հայտնի է, այսօր Ստյոպա Սաֆարյանի ղեկավարած Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի գրասենյակում Հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների թեմայով քննարկում էր կազմակերպվել և մի շարք լրատվամիջոցների՝ այդ թվում news.am, hayeli.am, 168.am, Yerevan.today, 7or.am, 5-րդ ալիք լրատվամիջոցների, այդ թվում մեր՝ LIVEnews.am լրատվամիջոցի մուտքը պարոն Ստյոպա Սաֆարյանն արգելել էր՝ հատուկ խտրականություն սահմանելով և զգուշացնելով, որ այդ «լրատվամիջոցների լրագրողները, տեսախցիկները դուրս են հանվելու տարածքից»։

Այդուհանդերձ, LIVEnews.am-ը ցանկություն հայտնեց ներկա լինելու միջոցառմանը և հարցեր ուղղելու քննարկման մասնակիցներին, բայց մեր մուտքն իսկապես արգելեցին՝ մեզ պարտադրելով լքել ՄԱՀՀԻ-ի գրասենյակի տարածքը։ Փորձեցինք նման խտրական վերաբերմունքի մասին պատասխան ստանալ անձամբ Ստյոպա Սաֆարյանից, ով, կանանց վիրավորելու իր զինանոցը գործի դնելով, վիրավորեց իր համար անցանկալի լրատվամիջոցների լրագրողուհիներին՝ այպես էլ չկարողանալով հիմնավոր պատասխաններ տալ իր նախապատվությունների մասին։

LIVEnews.am կայքը լրատվամիջոցների գործունեությունը խոչընդոտելու համար «Զանգվածային Լրատվության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ հայց է ներկայացնելու Ստյոպա Սաֆարյանի գործողությունների վերաբերյալ։

Մանրամասները՝ տեսանյութում