Բակո Սահակյանը հանդիպել է Խերխան գյուղի համայնքի բնակիչների հետ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 28-ին այցելել է Մարտունու շրջանի Խերխան գյուղ և հանդիպել համայնքի բնակիչների հետ: Այս մասին տեղեկացրել է ԱՀ նախագահի աշխատակազմի լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Քննարկվել են գյուղում առկա խնդիրները, դրանց լուծման ուղիները:

Նախագահ Սահակյանը հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին` քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ: