Արցախի հարցում ստեղծված պայթյունավտանգ շիլաշփոթի մեղավորը Նիկոլն է

Արտաքին գործերի նախարարի մեկնաբանությունները BBC-ին տված սկանդալային հարցազրույցի հետքերով, զավեշտալի են։

Նախարարը քաղաքական և հասարակական շրջանակների բուռն արձագանքը իր, մեղմ ասած՝ թույլ և անպատրաստ մեկնաբանություններին, վերագրում է Հայաստանում բազմակարծության և ժողովրդավարության գոյությանը։

Նախարարը չարամտորեն մոռանում է, որ մինչև իշխանափոխություն նման բազմակարծություն և ազատություններ «Սերժի Հայաստանում» վաղուց գոյություն ոնեին։ Իսկ ընդդիմախոսներն այն ժամանակ չէին պիտակավորվում, ձվահարվում և հռչակվում «ազգի դավաճան»։

Ուստի, պարոն, իմ ազատ խոսելու իրավունքը և մասնագիտական պատրաստվածությունը ձեր ոտքին մի գրեք։ Դուք դրա հետ նույնքան կապ ունեք, որքան ես՝ Նիկոլի և իր թիմի բյուջեի հաշվին միլիոնավոր դոլարների հասնող կայֆերի հետ։

Մնացած բովանդակային կռուտիտները «Лёлик и Болик» մուլտֆիլմի մակարդակի են։ Բայց քանզի ասվում են ԱԳ նախարարի շուրթերով, ապա մոտ օրերս կրկին առանձին կանդրադառնամ Արցախի հարցում այս իշխանությունների կողմից որդեգրված «կարգավիճակ և անվտանգություն» թեզերի վտանգավորությանը։

Արցախի հարցում ստեղծված պայթյունավտանգ շիլաշփոթի մեղավորը Նիկոլն է։ Բայց արդեն ասել եմ նաև, որ «շալվար իջեցնողները» պակաս հրեշ չեն։

Արմեն Աշոտյանի ֆեսյբուքյան էջից

Արտաքին գործերի նախարարի մեկնաբանությունները BBC-ին տված սկանդալային հարցազրույցի հետքերով, զավեշտալի են։Նախարարը…

Опубликовано Armen Ashotyan Понедельник, 28 октября 2019 г.