Ռուսաստանի ռազմական փորձագետների անհանգստությունն ավելի քան հիմնավորված է (տեսանյութ)

Ռուս մասնագետները Հայաստանում Պենտագոնի ֆինանսավորմամբ ստեղծված բիոլաբորատորիաների մուտքի հասանելիություն կունենան, գրում է ռուսական «Կոմերսանտը»։ Թերթի տեղեկացմամբ, փաստաթուղթը նախատեսվում է ստորագրել նոյեմբերի 10-11-ին՝ ՌԴ ԱԳ նախարարի հայաստանյան այցի ընթացքում։

Այս հարցի շուրջ զրուցեցինք «Մեկ առողջություն» կոալիցիայի առաջնորդ, կենսաբանական անվտանգության միջազգային փորձագետ Գրիգոր Գրիգորյանի հետ։ Փորձագետը նշեց, որ ԱՄՆ տարածքում արգելված է կատարել կենսաբանական զենքի փորձարկում, այդ պատճառով ԱՄՆ-ը դա իրականացնում է այլ երկրի տարածքում, այդիսկ պատճառով Ռուսաստանի ռազմական փորձագետների անհանգստությունն ավելի քան հիմնավորված է։ Մեր զրուցակիցը նկատեց․ «Լաբորատորիաներում կատարվել էին գործողություններ, որոնք ունեին ԱԱԾ միջամտության կարիք»։

Մանրամասները՝ տեսանյությում

Հեղինակ՝ Լուսինե Այրապետյան