Ղարաբաղը ճանաչվում է որպես Հայաստանի տարածք․ Պոզները պատասխանել է ադրբեջանուհուն (տեսանյութ)

Ռուս ճանաչված լրագրող և գրող Վլադիմիր Պոզները Կալիֆորնիայում (ԱՄՆ) ելույթի ընթացքում պատասխանել է ադրբեջանցի երիտասարդ կնոջ դիտարկմանը՝ Ղարաբաղի հարցում Պոզների «հայանպաստ» դիրքորոշման վերաբերյալ:

Արզու Մամեդովան դիմելով Պոզներին՝ ասել է, որ «Ղարաբաղի անկախությունն աշխարհը չի ճանաչել»:

Ինչպես հայտնում է Rusarminfo-ն, դրան ի պատասխան Վլադիմիր Պոզներն ասել է, որ «Լեռնային Ղարաբաղը պաշտոնապես ճանաչվում է որպես Հայաստանի տարածք»:

Հայաստանում 2019 թվականի մայիսին տված հարցազրույցում Վլադիմիր Պոզները հայտարարել էր, որ կցանկանար այցելել Լեռնային Ղարաբաղ՝ իր դիրքորոշումը հայտնելու համար, և որ բոլորը, ներառյալ ադրբեջանցիները, հասկանան, որ «նրա սիրտը այս կողմում է, ոչ թե այն մյուս»: