Բակո Սահակյանն այցելել է Վանք գյուղում գործող մեղրի վերամշակման և փաթեթավորման արտադրամաս

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 26-ին այցելել է Մարտակերտի շրջանի Վանք գյուղում գործող մեղրի վերամշակման և փաթեթավորման արտադրամաս և ծանոթացել ընթացող աշխատանքներին:

ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամբ, երկրի ղեկավարը կարևորել է նման արտադրամասերի նշանակությունը Արցախում մեղվաբուծության զարգացման և տեղերում նախաձեռնողականության խթանման տեսանկյունից: