Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 170 անգամ

Հոկտեմբերի 20-ից 26-ն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 170 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ  1500 կրակոց:

ԱՀ ՊՆ  մամուլի ծառայության տեղեկացմամբ, ՊԲ-ի առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: