Սիրիայից ԱՄՆ-ի զորքերի դուրսբերման Բոլթոնի առաջադրած նախապայմանը

ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Սիրիայից ԱՄՆ-ի զորքերի դուրսբերման առնչությամբ նախապայման է առաջադրել։

Բոլթոնն Անկարա այցելության ընթացքում Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարությունից պահանջել է խուսափել քրդերի դեմ ցանկացած գործողությունից, և դրա վերաբերյալ երաշխիքի ստացումը Սիրիայից ԱՄՆ-ի զորքերի դուրսբերման նախապայման է հայտարարել:

Թրամփի խորհրդականը նշել է, որ Սիրիայում տեղակայված քուրդ զինյալները հովանավորվում են ԱՄՆ-ի կողմից, հետևաբար Թուրքիան նրանց դեմ չպետք է ռազմական քայլի դիմի: Երեկ բռնագրավված Պաղեստին այցելության ընթացքում Բոլթոնը հայտարարել է, որ որոշակի թվով ամերիկացի զինվորականներ մնալու են Սիրիայի հարավ-արևելքում գտնվող մի ռազմահանգրվանում, որպեսզի այնտեղից վերահսկեն  Իրանի Իսլամական Հանրապետության զինուժի տեղաշարժերը:

ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը վերոնշյալ հայտարարությամբ է հանդես եկել չնայած նրան, որ ԱՄՆ-ի նախագահն իր որոշման մասին հայտարարելով, ասել էր, որ Սիրիայում տեղակայված բոլոր 2000 ամերիկացի զինծառայողները դուրս են բերվելու տվյալ երկրից։