Ծանր այրվածքներով ԱԻՆ փրկարարը ուղղաթիռով տեղափոխվում է Երևան

Ծանր այրվածքներով ԱԻՆ փրկարարը հենց հիմա ուղղաթիռով տեղափոխվում է Երևան։  այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ «Այրվածքաբանության ազգային կենտրոնի բժիշկները պատրաստ սպասում են նրան, որպեսզի առավելագույնս օպերատիվ բուժօգնություն ցուցաբերեն։ Աշխատանքները իմ հանձնարարությամբ համակարգում է իմ տեղակալ Լևոն Հակոբյանը։

Առողջություն եմ մաղթում տուժած փրկարարին, ինչպես նաև ցավակցում եմ զոհված փրկարարի հարազատներին և համածառայակիցներին»,- գրել է նախարարը։