Ռոբերտ Քոչարյանն այն անձը չէր, որ հրաման տար կրակել ցուցարարների վրա (տեսանյութ)

Մեկ ու կես տարի առաջ Հայաստանում կատարվեց ոչ թե հեղափոխություն, այլ իշխանափոխություն, իշխանազավթում։ Այս համոզման է «Մենք» հաղորդաշարի  հյուրը՝ Երևանի նախկին փոխոստիկանապետ, գնդապետ Ռոբերտ Մելքոնյանը։

Ըստ գնդապետի, պետությունն իր պարտականությունները չկատարեց, շատ դեպքերում ոստիկանությունը կրավորական կեցվածք ընդունեց ու երկրում տեղի ունեցավ իշխանափոխություն՝ գունավոր հեղափոխություն։

«Գրավեցին կարևոր կառույց՝ Հանրային ռադիոն  և ոչ մի միջոցառում չիրականցվեց։ Փողոցներ էին փակում, մարդու իրավունքներն էին սահմանափակում։ Համոզված եմ, որ «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպությունն  իր ակտիվիստներով, իրավապաշտպաններով տարիներ շարունակ ամեն ինչ արել է վարկաբեկելու  ՀՀ ոստիկանությունը, սորոսականներն այն թիրախավորել էին»,- Մելքոնյանը համոզված է՝ Ոստիկանության վարկաբեկումը եղել է միտումնավոր։

Խոսելով 2016-ին ՊՊԾ գնդի գրավման մասին, Ռոբերտ Մելքոնյանն նկատեց՝ հիմքեր կան ասելու, որ «Սասնա ծռերը», որոնց նաև «սորոսի ծռեր» են անվանում,  ուղղորդվել են սորոսական կազմակերպությունների կողմից՝ ՊՊԾ գնդի գրավումն իրականացնելիս։ «Դա մեր պետության դեմ ուղղված ահաբեկչություն էր։ Թիկունքում կանգնած է Գարեգին Չուքասզյանը, որն առաջին սորոսականն է, «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության առաջին հիմնադիրներից մեկը»։

Նախկին փոխոստիկանապետը խիստ վտանգավոր համարեց ԱՄՆ կոնգրեսում Հելսինկյան կոմիտեի նիստին Դանիելը Իոաննիսյանի  մասնակցությունն ու ելույթը, որտեղ նա ասել էր, թե ամերիկյան Հետաքննությունների դաշնային բյուրոն պետք է գա Հայաստան ու վերապատրաստի տեղի համապատասխան կառույցը: «Նիկոլ Փաշինյանը մի կողմից շեշտում է, որ ՌԴ հետ լավ հարաբերություններ ունենք, բայց միաժամանակ քայլեր են արվում ԱՄՆ ներկայության ուժեղացման համար։ Արսեն Խառատյանը, Դանիել  Իոաննիսյանը սորոսականներ են ու գործուղվել են հենց այդ նպատակով։ Դրա հետևանքները մենք հետո կզգանք»։

Նախկին փոխոստիկանապետն անդրադարձավ  «Հոկտեմբերի 27-ի» գործով ահաբեկչական խմբավորման ղեկավար Նաիրի Հունանյանի դիմումին՝ վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով, ապա նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ինքնասպանությանը, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականին, «Սասնա ծռերի» ու վարչապետի համագործակցության, ՍԴ-ի շուրջ ծավալվող գործընթացներին ու այլ թեմաների։

Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք  տեսանյութում։