Ռուսները և Ասադը կարողացան քրդական փուշը հանել թուրքական փշով (տեսանյութ)
Հոկտեմբերի 22-ին Սոչի քաղաքում տեղի է ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպումը, որի ժամանակ, ինչպես ՌԴ նախագահն է նշել, կողմերին հաջողվել է ընդունել ճակատագրական որոշումներ Սիրիայում տիրող իրավիճակի շուրջ։ Ըստ այդ համաձայնագրի՝ Ռուսաստանի ռազմական ոստիկանության և Սիրիայի սահմանային ծառայության ստորաբաժանումները կտեղակայվեն թուրք-սիրիական սահմանի սիրիական հատվածում՝ Թուրքիայի հռչակած անվտանգության գոտուց դուրս։ Համաձայնագրով քրդերը ստանում են լրացուցիչ 150 ժամ, Սիրիայի սահմանամերձ շրջանները լքելու համար։
Այս հարցերի շուրջ LIVEnews.am-ը զրուցեց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանի հետ։ «Եթե մինչ այդ Սիրիայի կենտրոնական իշխանությունները, իրենց զինուժը փորձեին մտնել քրդական ինքնավարության տարածք, վստահաբար, քրդերը զենքով էին դիմավորելու, իսկ հիմա Սիրիայի բանակին և ռուսական ռազմական ոստիկանության ստորաբաժանումներին դիմավորում են ծաղիկներով, ճանապարհում ամերիկյան բանակին՝ պաստառներով, որոնք դավաճանեցին իրենց»,- ասաց փորձագետը։
Մանրամասները՝ տեսանյութում
Լրագրող՝ Լուսինե Այրապետյան
Օպերատոր՝ Հայկ Սինդոյան