Արտակ Դավթյանը և Հորդանանի Թագավորության ԶՈՒ շտաբերի պետերի միավորված կոմիտեի նախագահը քննարկել են երկկողմ հետաքրքրության հարցեր

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը աշխատանքային այցով մեկնել է Հորդանանի Թագավորություն:

ՀՀ ՊՆ մամուլի ծառայության տեղեկացմամբ, այցի շրջանակում գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հանդիպել է Հորդանանի Թագավորության զինված ուժերի շտաբերի պետերի միավորված կոմիտեի նախագահ, գեներալ-մայոր Յուսեֆ Ահմադ Ալ-Հունաիտիի հետ: Զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: