«Վերելք»․ Ամոթ է, Սորոսը մեր ոստիկանությանը ցուցումներ է տալիս, հյուրը՝ Գևորգ Բագրատունի (տեսանյութ)

Հոլանդիայում բնակվող, ծնունդով արտաշատցի Գևորգ Բագրատունին ասում է, որ ինքն այնտեղ ՀԿ ունի ու եթե զանգի ոստիկանություն և հրավիրի նրանց խորհուրդներ տալու, ապա հոլանդացի ոստիկաններն իրեն խելապակասի տեղ կդնեն։ Բայց ահա ՀՀ-ում դրսից ֆինանսավորվող ինչ-ինչ ՀԿ-ներ իրենց իրավունք են վերապահում խելք սովորեցնել մեր երկրի ամենաառանցքային կառույցներից մեկին։ Այս փաստը նա համարում է խայտառակություն։
Գևորգ Բագրատունին կարծում է, որ 2018-ին մեր երկում տեղի ունեցածը շատ դրվագներով նման էր տասը տարի առաջ Վենեսուելայում ԱՄՆ-ի կազմակերպած ընդդիմադիր շարժմանը։
Տագնապ հնչեցնելով՝ Գևորգ Բագրատունին հայտնում է, որ հիմնել է հատուկ հարթակ՝ աշխարհասփյուռ հայ ազգայնականներին միավորելու նպատակով։

Մանրամասները՝ տեսանյութում