Քաղաքապետը դեռ չի կատարել իր խոստումները․ Միքայել Մանրիկյան (տեսանյութ)

Հեղափոխական էյֆորիան ժողովրդի մոտ մարել է, ինչին փոխարինելու է եկել հիասթափությունը․ երևանցիները գիտակցում են՝ խաբվել են, քանի որ քաղաքապետ Հայկ Մարությանը, իր մեկ տարվա պաշտոնավարման ընթացքում, չի կատարել ժողովրդին տված խոստումները։

Հիշում եք, չէ՞, խոստանում էր մաքուր պահել մեր մայրաքաղաքը, սակայն հետհեղափոխական Երևանը աղբի մեջ թաղված է: Խոստանում էր վերելակները փոխել, հրաժեշտ տալ հուսահատության գազելներին, մետրոյի նոր կայարան կառուցել․ խոստումնե՜ր, խոստումնե՜ր, ու այսպես շարունակ․․․

«Մենք» հաղորդաշարի հյուրը՝ Երևանի ավագանու ԲՀԿ  խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը, նկատում է՝ քաղաքապետը չի կատարել տված խոստումները։

Իսկ հանրային դաշտում կա այն կարծիքը, որ քաղաքապետ Հայկ Մարությանը ձախողել է, նա ու իր թիմն այսօր չեն վայելում երևանցիների աջակցությունը։ Ժամանակը չէ՞, որ հրաժարական տա ձախողված քաղաքապետը։

Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում։