ԵԺԿ-ը մտահոգված է Հրայր Թովմասյանի դեմ հարուցված քրեական գործով և նրա հանդեպ սպառնալիքներով․ Ժոզեֆ Դոլ

Եվրոպական Ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Ժոզեֆ Դոլը իր պաշտոնական թվիթերյան էջում անդրադարձել է Հայաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին:

«Եվրոպական ժողովրդական կուսակցությունը (ԵԺԿ) մտահոգված է Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի դեմ հարուցված քրեական գործով և իր հանդեպ սպառնալիքներով:

Հայաստանում սահմանադրական կարգը և օրենքի գերակայությունը պետք է երաշխավորված լինեն:

Հայաստանի գործող իշխանությունները պետք հավատարիմ մնան Սահմանադրությանը, երախշավորեն իշխանությունների հակակշռման, փոխզսպման և տարանջատման սկզբունքները:

ԵԺԿ-ը հորդորում է Եվրոպական և այլ միջազգային կառույցներին համակ ուշադրությամբ հետևել իրավիճակին և կանխել ցանկացած զարգացումներ, որոնք կարող են խաթարել ժողովրդավարությունը Հայաստանում»,-գրել է նա։