Մի օր Փաշինյանի մեղադրական դատավճիռը մտնելու է օրինական ուժի մեջ (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրն է փաստաբանՎահե Եփրիկյանը։ Օրերս ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի դիմումի հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի (պաշտոնեական կեղծիք) 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը։ Վահե Եփրիկյանի կարծիքով՝ այդ ձերբակալությունն իրականացվել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետապնդման համատեքստում և իրավաչափ չէ։

Նա անդրադարձավ նաև սահմանադրագետ Գոհար Մելոյանի այն դիտարկմանը, որ Հայաստանի Հանրապետությունում որևէ անձ չի կարող ազատությունից զրկվել, այդ թվում՝ ձերբակալվել կամ կալանավորել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված այն արարքների համար, որոնք կատարվել են մինչև 2018 թվականի հոկտեմբերի 21-ը՝ համաձայն «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքի, ինչը չի կարող հայտնի չլինել ՀՀ իրավապահ մարմիններին։

Փաստաբանի հավաստմամբ՝ Արսեն Բաբայանի ձերբակալումը ծայրահեղ ապօրինի է և հետապնդում է ոչ իրավաչափ նպատակներ։

Վահե Եփրիկյանն անդրադարձավ նաև Հրայր Թովմասյանի շուրջ տեղի ունեցող գործընթացներին։

Մանրամասները՝ տեսանյութում